Վիեննայում միջազգային կազմակերպություններում Ուկրաինայի ներկայացուցիչ Իգոր Պրոկոպչուկը հայտնել Է, որ հոկտեմբերի 6-ին Ուկրաինա կժամանեն Եվրակազմակերպության 35 դեսպաններ՝ քննարկելու երկրի արեւելքում իրադրության կարգավորման ուղիները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ուկրաինական ՈՒՆԻԱՆ լրատվական գործակալությանը:
Նրա խոսքով՝ հոկտեմբերի 6-ին Ուկրաինա կայցելի Եվրակազմակերպության անդամ երկրների մեծ պատվիրակություն: «Խումբը բաղկացած Է ԵԱՀԿ-ի երկրների 35 դեսպաններից»,- ասել Է Պրոկոպչուկը հոկտեմբերի 3-ին կայացած ճեպազրույցում:
Ինչպես նշել Է դիվանագետը, այդ այցն Ուկրաինայի իրադրության կարգավորման նկատմամբ միջազգային հանրակցության մեծ հետաքրքրության վկայությունն Է:
Հոկտեմբերի 3-ին ԵԱՀԿ-ն նախագահող Շվեյցարիայի նախագահ Դիդիե Բրուկհալտերն Ուկրաինայի արեւելքում հակամարտության բոլոր կողմերին կոչ Է արել դադարեցնել մարտական գործողությունները խաղաղ բնակիչների եւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակցի զոհվելու կապակցությամբ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: