Ազգային ժողովի բակում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հուշարձան կբացվի:
Ազգային ժողովի նիստի մեկնարկին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտնեց, որ ժամը 13:30-ին խորհրդարանի բակում տեղի կունենա Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հուշարձանի բացումը: «Բացման արարողության ընթացքում Ազգային ժողովի բակում տնկվելու է 100 ծառ՝ հիմնականում պատգամավորների կողմից»,- ասաց Սահակյանը: