Քաղաքացի Արմենուհի Ա.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2007 թվականի դեկտեմբերի 20-ից մինչև 2010 թվականի ամառն ընկած ժամանակահատվածում դստեր' «Արմենտել» ՓԲԸ-ին ունեցած պարտքի բռնագանձման համար հարուցված կատարողական վարույթի հաշվեհամարին վճարելու նպատակով ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայության մարզային բաժնի հարկադիր կատարողին մա ս-մաս փոխանցել և առձեռն հանձնել է 600 հազար ՀՀ դրամ, որից զգալի չափերի՝ շուրջ 152 հազար ՀՀ դրամը հարկադիր կատարողը, չվճարելով վարույթի հաշվեհամարին, հափշտակել է:
Քաղաքացի Արմենուհի Ա.-ի հաղորդման հիման վրա հարկադիր կատարողի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացմամբ ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: