Ռուսաստանից ստացված դրամական փոխանցումների զուտ ներհոսքը հունվար-փետրվարին կրճատվել է շուրջ 2 անգամ: ՀՀ կենտրոնական բանկի տվյալներով' 2015 թվականի առաջին երկու ամսում փոխանցումների զուտ ներհոսքը կազմել է 136 մլրդ 459 մլն դոլար' նախորդ տարվա 54 մլրդ 600 մլն դոլարի փոխարեն: Միայն փետրվարին Ռուսաստանից Հայաստան փոխանցումների զուտ ներհոսքը կազմել է 28 մլրդ 770 մլն դոլար' նախորդ տարվա 66 մլրդ 951 մլն դոլարի փոխարեն:

 

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ' Հայաստանից Ռուսաստան փոխանցումների արտահոսքն այս տարի ավելացել է: Եթե 2014 թվականի հունվար-փետրվարին զուտ արտահոսքը կազմել էր 27 մլրդ 804 մլն դոլար, ապա այս տարի' 30 մլրդ 347 մլն դոլար: