Դնեպրոպետրովսկի ‹‹Վարդուհի›› հայկական մշակույթի կենտրոնում մեկնարկել է երկօրյա միջազգային գիտաժողով՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Անալիտիկա»-ն, նախաձեռնողներն են Ուկրաինայի հայերի միությունը, «Օջախ» հայկական մշակույթի կենտրոնն ու Եվրոպական քրիստոնեական կոնգրեսը: Գիտաժողովում մի քանի տասնյակ հայ եւ ուկրաինացի պատմաբաններ ու հայագետներ կանդրադառնան Հայոց ցեղասպանությանն ու միջազգային ճանաչման ու դատապարտման անհրաժեշտությանը: