Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Ուկրաինայի Զապորոժիե քաղաքում մեկնարկել է միջազգային գիտաժողով հայ եւ ուկրաինացի գիտնականների, պատմաբանների մասնակցությամբ:

 

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Անալիտիկան», նմանատիպ քննարկումներ արդեն կայացել են Ուկրաինայի հայաշատ այլ քաղաքներում: Տարելիցին նվիրված՝ Չերկասսի եւ Խարկով քաղաքներում այսօր տեղի է ունեցել ցուցահանդեսների բացում, իսկ ապրիլի 18-ին Կիեւում կկայանա թեմատիկ քննարկում եւ ֆիլմի ցուցադրություն: