Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի Քազանի շրջանում «Բոլու» ցեմենտի գործարանում ուժգին պայթյունի հետևանքով 3 մարդ զոհվել, 2 մարդ էլ հոսպիտալացվել են:

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Դողան» լրատվական գործակալությունը:

 

Պայթյունից հետո հրդեհ է տեղի ունեցել: Նախնական վարկածով' տեղում մահացել են պայթյունի պահին եռացող ցեմենտի տակ հայտնված գործարանի փոխտնորեն Օրհան Օզերը և ս երկու աշխատակից, 2 մարդ էլ վնասվածքներ է ստացել:

 

Քազանի թաղապետարանի ներկայացուցիչ Լողման Էրթյուրքը լրագրողներին հայտնել է, որ միջադեպը տեղի է ունեցել տեխնիկական անսարքության պատճառով: Հրդեհը կարճ ժամանակ հետո հանգցվել է: