ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենն Ուկրաինայի հակամարտությունն անվանել է «փորձություն ողջ աշխարհի համար»: Այս մասին նա հայտարարել է Վաշինգտոնում՝ Բրուքինգսի ինստիտուտի Միջազգային խորհրդատվական խորհրդի ֆորումի ժամանակ. փոխանցում է «Ամերիկայի ձայնը»:

 

Նրա խոսքով՝ Ուկրաինայում ցանկացած հետագա ագրեսիայի համար Ռուսաստանը կվճարի էլ ավելի թանկ գին:

 

Բայդենը նշել է, որ ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն ամեն ջանք կգործադրեն՝ կանգնեցնելու Պուտինի կուրսը՝ ուղղված հարևան պետություններին վախեցնելուն:

 

Նա վստահեցրել է, որ ԱՄՆ-ն հետագայում էլ կշարունակի օգնություն տրամադրել Ուկրաինային, և Կիևի իշխանություններին հետագա բարեփոխումների անցկացման կոչ է արել, մասնավորապես՝ ապակենտրոնացման և ապաօլիգարխացման: