Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը, ով ժամանել է Երևան, հանդիպել է մի խումբ հայ պատգամավորների հետ: Այս մասին Հայաստանում ԱՄՆ դեսպանության Թվիթերի միկրոբլոգում համապատասխան գրառում է արվել.
Սեղանի շուրջ տեղի ունեցած հանդիպմանը ներկա են եղել ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Թևան Պողոսյանը, Սամվել Ֆարմանյանը, Էդմոն Մարուքյանը, Սամվել Նիկոյանը, Կորյուն Նահապետյանը: Ներկաները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն առնչվող հարցեր: