Վրաստանի իշխանությունները կոչ են անում Թբիլիսիի բնակիչներին զգույշ լինել, քանի որ մի քանի վտանգավոր կենդանիներ՝ վագրը և բորենին, որոնք անհետացել էին ջրհեղեղի ժամանակ, դեռ չեն հայտնաբերվել, տեղեկացնում է pravda.ru-ն:

 

Երկրի վարչապետը հայտնել է, որ փրկարարական ջոկատները չեն դադարեցրել կենդանիների որոնման աշխատանքները: Նա կոչ է արել բնակիչներին հնարավորինս զգույշ լինել և անհրաժեշտության դեպքում զանգահարել արատակարգ իրավիճակների վարչություն:

 

Օրերս «Грузия Online»-ը՝ վկայակոչելով ականատեսներին, հաղորդել էր, որ Թբիլիսիի Հերոսների հրապարակում մի մարդու վրա առյուծ է հարձակվել:

 

Աղետի հետևանքով քաղաքին հասցված վնասը գնահատվել է 100 մլն լարի կամ 45 մլն դոլար, հայտարարել է Վրաստանի փոխվարչապետ և էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն: