Երևանի «ՈՒլիսը» այսօր անցկացնելու է առաջին մարզումը նախապատրաստվելով ՈՒԵՖԱ-յի Եվրոպայի լիգայի խաղերին: Թիմը տասը օր ուսումնամարզական հավաք է անցկացնելու Թուրքիայի Բոլու քաղաքում: Առողջարանային «Կորու» համալիրում կան բոլոր պայմանները լիարժեք մարզումներ ու հանգիստ կազմակերպելու համար, չնայած թիմի մարզչական կազմի հիմնական խնդիրը բնականաբար մարզումներն են: «ՈՒլիսի» կազմում առաժմ փոփոխություններ չկան: Տարվում է աշխատանք թիմի կազմը համալրելու համար, բայց դեռևս վաղ է խոսել նոր խաղացողների մասին: Թուրքիայում ուսումնամարզական հավաքան անցնելու է գլխավոր մարզիչ Սուրեն Չախալյանի և նրա օգնական Վարազդատ Ավետիսյանի ղեկավարությամբ: Մարզիչ Գագիկ Սիմոնյանը Երևանում մասնակցում է մարզչական "A" արտոնագրի դասընթացներին, այդ պատճառով էլ չի ժամանել Թուրքիա: «ՈՒլիսում» արդեն չեն մարզիչներ Ալեքսանդր Թադևոսյանն ու Մայիս Ազիզյանը: Ակումբի հետ պայմանագիրը ավարտվելուց հետո, կողմերը երկկողմանի համաձայնությամբ որոշեցին չշարունակել համագործակցությունը:
Թուրքիայում բացի մարզումներից «ՈՒլիսը» նախատեսել է նաև ստուգողական երեք հանդիպումներ անցկացնել: Մրցակցների մասին կտեղեկացնենք մոտ օրերս. տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայություն: