Բաքվում շարունակվում են եվրոպական խաղերը:
Այսօր՝ Հայաստանի ներկայացուցիչներից, ռինգ դուրս եկավ ևս մեկ բռնցքամարտիկ: 56 կգ քաշային Արամ Ավագյանը 1/8 եզրափակիչում ուժերը չափեց Ստեֆան Իվանովի հետ և պարտվեց' դուրս մնալով հետագա պայքարից:
Նշենք, որ վաղը Հայաստանի մարզիկներից պայքարի դուրս կգա հրաձիգ Նորայր Առաքելյանը: