Բաքվում ընթացող եվրոպական խաղերում քիչ առաջ աղջիկների պայքարում իր ուժերը չափեց Հայաստանի ներկայացուցիչ Սոսե Բալասանյանը:
52 կգ քաշայինների պայքարում Բալասանյանը գոտեմարտեց ռուսաստանցի Աննա Խարիտոնովայի հետ:
Մրցումը ավարտվեց հայ մարզուհու պարտությամբ: Հիշեցնենք, որ ավելի վաղ Տիգրան Կիրակոսյանը պարտվել էր, իսկ Աշոտ Դանիելյանը կիսաեզրափակչի ուղեգիր էր նվաճել: