Բաքվում շարունակվում է եվրոպական խաղերի ազատ ոճի ըմբիշների պայքարը:

Հայաստանի ներկայացուցիչ Մուսա Մուրթազալիևը 86կգ քաշայինների պայքարի քառորդ եզրափակչում պարտվեց վրացի Սանդրո Ամինաշվիլիին:

Նշենք, որ եթե մեր ներկայացուցիչներին հաղթած ըմբիշները հասնեն եզրափակիչ ապա Հայաստանի մարզիկները երրորդ տեղի համար պայքարի հնարավորություն կստանան: