Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ԱՄՆ սենատորների պատվիրակության հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ Ռուսաստանը Դոնբասում իր նոր զենքն է փորձարկում: Այս մասին հաղորդում է Цензор НЕТ-ը' հղում անելով երկրի նախագահի մամուլի ծառայությանը:

 

 

Այսօր Ջոն ՄքՔեյնի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը Պորոշենկոն պատմել է Դոնբասում տիրող իրավիճակի մասին:

 

 

«Մենք 20-րդ դարի զենքով պայքարում ենք 21-րդ դարի զենքի դեմ, քանի որ Ռուսաստանը Դոնբաս է մատակարարում ժամանակակից սպառազինություն՝ օգտագործելով Ուկրաինան որպես թեստային պոլիգոն նորագույն նմուշները փորձարկելու համար»,- նշել է Պորոշենկոն:

 

 

Նախագահը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ի ամուր դիրքորոշման և դժվարին ժամանակներում Ուկրաինային աջակցելու համար, մասնավորապես' նշել է ուկրաինա-ամերիկյան համատեղ զորավարժությունների կարևորությունը: