Ինդոնեզիայում կործանված ռազմական ինքնաթիռում 113 մարդ է եղել: Այս մասին հայտնում է France Presse-ը' հղում անելով Ինդոնեզիայի զինված ուժերի ղեկավարությանը:
Հաղորդվում է, որ ամենայն հավանականությամբ ողջ մնացածներ չկան:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ օդանավի կործանման պատճառը կարող էր լինել շարժիչի անսարքությունը:
Ռազմափոխադրական ինքնաթիռն աղետի է ենթարկվել հունիսի 30-ին Սումատրա կղզու հյուսիսում գտնվող ռազմաօդային ուժերի բազայից թռիչքից «մի քանի րոպե անց»: «Հերկուլես»-ի ընկնելու վայրում' Մեդան քաղաքի մերձակայքում, սաստիկ հրդեհ է բռնկել: Ականատեսների վկայությամբ, ինքնաթիռը պայթել է «Գոլդեն Էլևան» հյուրանոցի տանիքի վրա: Ընկնելիս ինքնաթիռը հարվածել է մի քանի բնակելի շենքերի ու ավտոմեքենաների: