Հարավային Սուդանում՝ Ջուբայի օդանավակայանի մոտ վթարի ենթարկված բեռնատար ինքնաթիռում եղել է 12 ուղևոր և անձնակազմի 6 անդամ՝ հինգ հայ և մեկ ռուս: Այս մասին հայտարարել է Հարավային Սուդանի նախագահի պաշտոնական ներկայացուցիչը:

 

Ըստ նախնական տվյալների՝ ավիավթարի հետևանքով զոհվել է 40 մարդ: Ջուբայի օդանավակայանի տնօրենի խոսքով՝ ողջ է մնացել երեք ուղևոր: Բացի այդ, տեղական ԶԼՄ-ները հաղորդում են, որ ինքնաթիռն ընկել է ֆերմայում, ուստի զոհերի թիվը կարող է աճել:

 

Հարավային Սուդանում վթարի ենթարկված Ան-12 ինքնաթիռը պատկանում էր Allied Services Limited ավիաընկերությանը, որը զբաղվում է բեռնափոխադրումներով: Այդ տեղեկությունը LifeNews-ը հաստատել է Golden Wings ավիաընկերությունում:

 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ինքնաթիռն ընկել է թռիչքից անմիջապես հետո՝ Ջուբայի օդանավակայանից 800 մետր հեռավորության վրա: