Վարչապետ Հովիկ Աբրահամյանը մասնակցել է ՀՀ դատախազության աշխատողի օրվան և դատախազության 97-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին: Վարչապետը շնորհավորել է համակարգի աշխատակիցներին մասնագիտական տոնի առթիվ, և բարձր գնահատել նրանց դժվարին ու պատասխանատու աշխատանքը: Կառավարության ղեկավարը գոհունակությամբ է նշել, որ մեր երկրի դատախազական համակարգն իր բազմամյա փորձով, մասնագիտական բարձր որակներ ունեցող աշխատակիցներով և շարունակական բարեփոխումների միջոցով այսօր ևս շարունակում է հաջողությամբ լուծել իր առջև դրված խնդիրները:

 

Հայաստանի Հանրապետության օրինականության ամրապնդման և պետականության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար և ՀՀ դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ վարչապետ Աբրահամյանը ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին պարգևատրել է անվանական զենքով:

 

Ծառայողական պարտականությունները պատշաճ մակարդակով կատարելու համար և ՀՀ դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ Հովիկ Աբրահամյանը ՀՀ վարչապետի հուշամեդալով է պարգևատրել Երևան քաղաքի դատախազ, Արդարատության երկրորդ դասի խորհրդական Արթուր Դավթյանին, ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության պետ, Արդարադատության առաջին դասի խորհրդական Վահագն Մուրադյանին և ՀՀ գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության և դատական ակտերի բողոքարկման վարչության պետ, երրորդ դասի խորհրդական Դավիթ Մելքոնյանին: