Կոստայի համար հեշտ չի լինի: Այս մասին ասել է Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը՝ մեկնաբանելով Դուգլաս Կոստայի տեղափոխությունը «Շախտյորից» «Բավարիա»:
«Բավարիան» բավարար քանակությամբ ուժեղ ֆուտբոլիստներ ունի, և Կոստայի համար հեշտ չի լինի: Համոզված եմ՝ նա ամեն ինչ կանի՝ հիմնական կազմում հաստատվելու համար: Նա ուժեղ խաղացող է, ով ունի գերազանց տեխնիկա և բարձր արագություն»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է Kicker-ը: