Միջնորդների «վեցյակը» և Իրանը հուլիսի 9-ին հայտարարել են միջուկային դոսիեի շուրջ բանակցությունները պաշտոնապես երկարաձգելու մասին: Հակառակ այն կանխատեսումների, թե կողմերը Թեհրանի միջուկային ծրագրի խաղաղ բնույթը երաշխավորող համաձայնագրի ճակատագիրը կլուծեն հուլիսի լույս 10-ի գիշերը, բանակցությունների մասնակիցները հայտարարել են, որ մտադիր չեն շտապել և կկենտրոնանան գործարքի որակի վրա, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Որևէ ժամկետի մասին այս անգամ չի հայտարարվել: Մինչդեռ բանակցություններում ՌԻԱ Նովոստիի աղբյուրները հաղորդել են, որ նախօրյակին «վեցյակի» արևմտյան գործընկերները փոխել և խստացրել են իրենց դիրքորոշումը:
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ բանակցություններում «խաղագումարները շատ բարձր են», բայց կողմերը մտադիր են շարունակել համաձայնագրի վրա աշխատանքը և թույլ չեն տա «շտապեցնել» իրենց: Նրա խոսքով՝ «վեցյակը» կշարունակի կենտրոնանալ համաձայնագրի որակի վրա:
«Այն ամենն, ինչի վրա մեք կենտրոնացած ենք, համաձայնագրի որակն է, և դա այն է, ինչին մենք կնվիրենք ամբողջ աշխատանքը»,- ասել է Քերին: