Ռուսաստանը և Իրանը ակտիվացրել են համագործակցությունը՝ Սիրիայում քաղաքական լուծման հարցի շուրջ, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի պաշտոնյային:

 

 

«Իրանը և Ռուսաստանը պայմանավորվել են միասնական քաղաքականության անցկացման շուրջ, որն օգուտ կբերի Թեհրանին, Մոսկվային ու Դամասկոսին: Իրանը լրջորեն կարծում է, որ Սիրիայի ժողովուրդն ինքը պետք է որոշի իր ճակատագրի հարցը: Բայց նախ պետք է հանգստություն տիրի»,- ասել է նա:

 

 

Գործակալության աղբյուրը նշել է նաև, որ եթե Սիրիայի ժողովուրդը որոշի, որ Ասադը պետք է հեռանա, ապա նա իսկապես պետք է հեռանա: