Իրանը եւ «վեցյակը» (ՄԱԿ-ի ԱԽ-ի հինգ մշտական անդամները եւ Գերմանիան) որոշում են ընդունել քաղաքական տնօրենների մակարդակով բանակցությունների հերթական փուլը դեկտեմբերի 17-ին անցկացնել Ժնեւում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել է դիվանագիտական մի աղբյուր, որը մոտ է կանգնած իրանցÕ « բանակցորդներին:

 

«Որոշում է ընդունվել բանակցությունների հերթական փուլը հաջորդ չորեքշաբթի անցկացնել Ժնեւում: Շվեյցարիան պատրաստ է ընդունել պատվիրակություններին»,- ասել է գործակալության զրուցակիցը:

 

Շվեյցարիայից բացի իրենց հարթակները տրամադրելու պատրաստակամություն էին հայտնել մի ամբողջ շարք երկրներ, այդ թվում՝ Օմանը եւ Ղազախստանը: