Ժնեւում փետրվարի 20-ին կսկսվեն Իրանի եւ ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունների ներկայացուցիչների երկկողմ բանակցությունները Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 19-ին իրանական ԻՌՆԱ գործակալությանը հայտնել Է Իրանի ԱԳ փոխնախարար Աբաս Արագչին:

 

Նա նշել Է, որ կոնսուլտացիաները կտեւեն չորս օր: Սպասվում Է, որ փետրվարի 21-22-ին բանակցորդներին կմիանան ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին եւ Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը: Երկկողմ կոնսուլտացիաներից հետո կկայանան Իրանի եւ «վեցյակի» (ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամները եւ Գերմանիան) պատվիարակությունների լիաֆորմատ բանակցությունները:

 

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, կողմերը ձգտում են մինչեւ մարտի 24-ը համաձայնեցնել Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի կարգավորման համաձայնագրի քաղաքական մասը: