ԱՄՆ-ի եւ Իրանի ներկայացուցիչները սեպտեմբերի 4-ին կհանդիպեն Ժնեւում՝ քննարկելու Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի շուրջ առաջիկա բանակցությունները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարի Հարֆը:
«ՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Բյոռնսը, պետքարտուղարի՝ քաղաքական գործերով տեղակալ Ուենդի Շերմանը, ինչպես նաեւ փոխնախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյկոբ Սալիվանը Ժնեւում իրանական պատվիրակության հետ կհանդիպեն սեպտեմբերի 4-5-ին»,- գրել է Հարֆը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: