Ինչպես տեղեկացնում է ria.ru-ն, այսօրվանից վերսկսում են միջնորդ «վենցյակի» հետ (ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա) բանակցությունները, որոնք վերաբերում են անցած ամիս Ժնևում ձեռքբերված միջուկային համաձայնության իրագործմանը. այս մասին հայնտնում է Ռուսաստանի ԱԳՆ։
ժնևում կնքված համաձայնագիրը ենթադրում է, որ Թեհրանը 6 ամսով պետք է մասամբ դադարեցնի միջուկային ծրագրի զարգացումը, որի դիմաց Արևմուտքը չեղյալ կհամարի իսլամական պետության դեմ կիրառվող պատժամիջոցները։
Հիշեցնենք, որ ավելի վաղ իրանական կողմը Վիեննայում ընթացող բանակցություններն ընդհատել էր, քանի որ ԱՄՆ-ն իրանական 19 ընկերության ներառել էր «սև ցուցակում»։