Իրանը եւ «վեցյակը» (ՄԱԿ-ի ԱԽ-ի հինգ մշտական անդամները եւ Գերմանիան) պայմանավորվել են բարձրացնել Վիեննայի բանակցությունների գաղտնիության մակարդակը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել Է բանակցություններին մոտ կանգնած դիվանգիտական մի աղբյուր:
«Կողմերը պայմանավորվել են բարձրացնել գաղտնիության մակարդակը,-ասել Է գործակալության զրուցակիցը:-Բազմաթիվ չլուծված հարցեր են մնում, եւ ցանկացած անզգույշ հայտարարություն կամ դրա մեկնաբանություն կարող են խանգարել գործընթացին»:
«Մենք շատ լարված փուլ ենք մտել, աշխատանքը ոչ մի րոպե չի դադարում,-հավելել Է աղբյուրը:-Ամենագլխավորն այն Է, որ բոլոր մասնակիցները հաստատում են արդյունավետ աշխատելու իրենց պատրաստակամությունը»:
Ավելի վաղ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին Վիեննայում հայտարարել Է, որ դեռ հնարավոր Է մինչեւ հուլիսի 20-ը համաձայնության հասնել Իրանի միջուկային ծրագրի շուրջ: Նրա խոսքով՝ «դեռ շատ աշխատանք կա»: Քերին ճշտել Է, որ ԱՄՆ-ում ընդունում են Իրանի իրավունքը՝ զարգացնելու խաղաղ միջուկային ծրագիրը Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրով ստանձնած պարտավորությունների շրջանակներում:
«Մենք այն կարծիքին ենք, որ Իրանը խաղաղ միջուկային ծրագրի իրավունք ունի Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի գծով պարտավորությունների շրջանակներում, եւ մենք աշխատում ենք, որպեսզի երաշխավորենք, որ այն իսկապես խաղաղ բնույթ ունենա, եւ Թեհրանը միջուկային զենք չստանա»,-ասել Է ԱՄՆ-ի պետքարտուղարը: