Վիեննայում Իրանի եւ «վեցյակի» (ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամները եւ Գերմանիան) միջեւ բանակցությունների առաջին օրը հաստատեց, որ կողմերը կարող են առաջընթացի հասնել: Այդ մասին ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել Է իրազեկ դիվանագիտական մի աղբյուր:

 

«Կոորդինացիոն եւ երկկողմ հանդիպումները, որոնք տեղի են ունեցել նախօրյակին, ցույց տվեցին, որ կողմերը կարող են հասնել Էական առաջընթացի,-ասել Է զրուցակիցը:-Բոլոր մասնակիցները տրամադրված են հասնելու արդյունքի, մթնոլորտը կառուցողական Է»:

 

Աղբյուրի խոսքով՝ «պահպանվում Է մինչեւ հուլիսի 20-ը Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի վերաբերյալ համապարփակ համաձայնության հասնելու հնարավորությունը»:

 

Դրա հետ մեկտեղ, ինչպես հայտարարել Է Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը, Թեհրանը մտադիր չԷ «վեցյակի» հետ քննարկել ազգային պաշտպանության հարցերը:

 

«Մենք մտադիր չենք միջազգային միջնորդների հետ քննարկել պաշտպանության հարցեր, մեր ազգայմին պաշտպանության հետ կապված ասպեկտները,-ասել Է նա:-Ընդհանուր առմամբ առաջընթաց ենք ակնկալում բանակցությունների ներկայիս փուլի ընթացքում»:

 

Զարիֆի խոսքով՝ Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականույթան գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի հետ իր երկկողմ հանդիպումն «անցել Է կառուցողական ոգով»: «Մասնակիցները մտադիր են առաջ շարժվել, Իրանը համապատասխան քաղաքական կամք ունի»,-հավելել Է նախարարը: