Իրանը եւ միջազգային միջնորդների «վեցյակը» (ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամները եւ Գերմանիան) համաձայնեցրել են հետագա բանակցությունների թեմաների ցանկը եւ դրանց անցկացման ժամանակացույցը: Այդ մասին հայտնել Է Եվրամիության արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը՝ ներկայացնելով բանակցությունների Վիեննայ ի փուլի արդյունքների վերաբերյալ համատեղ հայտարարությունը:
«Մենք որոշել ենք բոլոր այն ասպեկտները, որոնք մեզ հարկավոր Է համաձայնեցնել համապարփակ եւ վերջնական համաձայնության հասնելու համար»,-ասել Է Էշթոնը, հավելելով, որ Իրանի եւ «վեցյակի» փորձագետների հանդիպումը կկայանա մարտի սկզբին:
«Փորձագետների հանդիպումը տեղի կունենա մարտի սկզբին, իսկ քաղաքական տնօրենների մակարդակով կոնսուլտացիաները կսկսվեն մարտի 17-ին Վիեննայում»,-ասել Է նա, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: