Կայծակը հարվածել է ուղևորատար Boeing-ին՝ Լոս Անջելեսից թռիչքի ժամանակ, հայտնում է CBS հեռուստաալիքը:

 

Միջադեպի արդյունքում օդաչուն որոշել է վերադառնալ օդանավակայան՝ կատարելով արտակարգ վայրէջք:

 

Հայտնի է, որ օդանավում եղել է 164 մարդ: Ուղևորներից ոչ ոք չի տուժել: