ԻԼԻՊ ծայրահեղական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին հրաման է արձակել, համաձայն որի զինյալներին արգելվում է նկարահանել մահապատիժները և տեղադրել համացանցում, հաղորդում է Daily Mail-ը:

 

Ահաբեկիչների առաջնորդի խոսքով՝ տարածաշրջանային բոլոր գրասենյակներ և լրատվամիջոցների խմբագրություններ ուղարկված նամակում արգելվում է ցուցադրել բռնության տեսարաններ, որոնցից ցնցվում է ամբողջ միջազգային հանրությունը: Ալ-Բաղդադիի խոսքով՝ դաժան տեսարանները «դիտում են ոչ միայն անհավատները, այլև մուսուլմանները, այդ թվում՝ երեխաները, որոնց դա վախեցնում է»:

 

Դատելով ծայրահեղականների կողմից նախկինում արված հայտարարություններից՝ թշնամիների սպանության տեսանյութերը պետք է բարձրացնեին զինվորների ոգին և ծառայեին քարոզչական նպատակներով: Հաշվի առնելով ահաբեկչական խմբավորման ղեկավարի նոր հրամանը՝ որոշ պարբերականներ սկսեցին խոսել ԻԼԻՊ-ի շարքերի հնարավոր պառակտման մասին: