Ուկրաինայի Չերնովցով քաղաքում հուլիսի 29-ին կկայանա քաղաքի հիմնադիր, հայազգի Հակոբ Ֆոն Պետրովիչի արձանի բացման արարողությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Անալիտիկա»-ն, հայկական արմատներով քաղաքական գործիչը նպաստել է քաղաքի զարգացմանը, ինչի համար էլ նրան անվանել են «քաղաքի հայր»:

 

 

Մինչև արձանի բացման արարողությունը, տեղի հայ համայնքը քաղաքագլխի 200-ամյա հոբելյանի կապակցությամբ մի շարք մշակութային գիտական միջոցառումներ կկազմակերպի: Նախ տեղի գրադարանում տեղի կունենա «Հայկական արմատներով քաղաքի հայրը» խորագրով քննարկում, որից հետո տեղի հայկական եկեղեցում կկայանա հոգեհանգստյան արարողություն: