Հայ-ադրբեջանական սահմանում իրավիճակը վերահսկելի է, սակայն հակառակորդը փորձում է լարվածություն մտցնել, չնայած նրան, որ հայկական զինված ուժերը հարևան երկրում Եվրոպական խաղերի անցկացման ժամանակ ապահովեցին հրադադարի կատարումը՝ դեռ ավելին, ցուցաբերեցին զսպվածություն: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ ներկայացնելով սահմաններում առկա իրավիճակը:

 

«Լարվածութության աստիճանը Եվրոպական խաղերից հետո մեկ բարձրանում, մեկ իջնում է, մեր հարևանները փորձում են քաղաքական կամ տնտեսական դիվիդենտներ քաղել: Հրադադարը խախտվում է նաև հրաձգային զենքերից, ականանետներից՝ այդ թվում 60, 82 և 120 մմ տրամաչափի: Վերջին օրերին հակառակորդը կազմակերպել է նաև մի քանի դիվերսիոն հետախուզական փորձ, որոնք մեր կողմից կանխվել են: Ի պատասխան հայկական կողմի հայտարարության, որ պետք է երկխոսության և շփման գծում վստահության մեխանիզմների ձևավորման միջոցով պահպանել հրադադարը, հակառակորդը պատասխանում է լարվածության սրացմամբ»,- ասաց Սեյրան Օհանյանը:

 

ՀՀ պաշտպանության նախարարի համոզմամբ՝ հայկական ԶՈՒ-ն իրենց պարտականությունները գեզարանց կերպով են կատարում: Միաժամանակ, Սեյրան Օհանյանը ցավով նշեց, որ հայկական կողմն ունեցել է մեկ կորուստ: «Պետք է բոլորիս սփոփանքի խոսքն ուղղենք զոհվածի հարազատներին: Մենք մեր առջև դրված խնդիրները կատարել ենք և պատրաստա ենք զսպման մեխանիզմներ ձևավորել»,- ասաց նախարարը: