Ասիական ֆոնդային շուկաների գլխավոր ինդեքսները օգոստոսի 25-ին սակարկությունների սկսվելուց հետո վերստին անկում են արձանագրել նախօրյակին տեղի ունեցած դրամատիկ փլուզումից հետո, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

 

Ճապոնական Nikkei-ն ընկել է 3,7 տոկոսով, բայց ավելի ուշ դիրքերը բարելավել Է 2,69 տոկոսով: Երկուշաբթի Տոկիոյի ֆոնդային սակարանի առաջին սեկցիայի 225 առաջատար ընկերությունների բաժնետոմսերը էժանացել էին 4,61 տոկոսով:

 

Ավստրալական S&P/ASX 200 ինդեքսը նվազել է 1 տոկոսով՝ չարդարացնելով 3,7 տոկոսանոց անկման վերաբերյալ ֆյուչերսային շուկայի կանխատեսումը:

 

Կորեական Kospi-ն ընկել է 1,1 տոկոսով, նորզելանդական S&P/NZX 50-ը՝ 2,2 տոկոսով:

 

Օգոստոսի 24-ին այդ սակարաններում ցուցանիշները նվազել են վերջին ութ տարվա ընթացքում Չինաստանում գնանշումների կտրուկ անկման ֆոնին: