Նավթի համաշխարհային գները հոկտեմբերի 13-ի սակարկությունների ընթացքում շարունակում են նվազել՝ կապված թուլացող պահանջարկի եւ առաջարկի ավելցուկի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են սակարկությունների արդյունքները: Հոկտեմբերի 13-ի առավոտվա դրությամբ հյուսիսամերիկյան Brent Crude Oil մակնիշի նավթախառնուրդի նոյեմբերյան ապառնագրերի արժեքն ընկել Է 1,43 տոկոսով՝ բառելի դիմաց մինչեւ 88,94 դոլար: WTI մ ակնիշի թեթեւ նավթի նոյեմբերյան ապառնագրերի արժեքն իջել Է 1,37 տոկոսով՝ բառելի դիմաց մինչեւ 84,66 դոլար:

 

Նավթի գները գտնվում են ավելցուկային առաջարկի ճնշման ներքո, ինչը կապված Է շուկա լիբիական արտադրանքի վերադարձի, ԱՄՆ-ում, Իրաքում նավթի արդյունահանման ավելացման եւ Սաուդյան Արաբիայում նավթի գնի նվազման հետ:

 

«Գների անկումը գլխավորապես պայմանավորված Է նավթի պաշարների աճով»,-Bloomberg գործակալությանը հայտարարել Է Լոնդոնում BNP Paribas –ի հումքի շուկաների գծով գլխավոր ստրատեգ Հարի Չիլինգարյանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: