Նավթի գնանշումների դրամատիկ ընթացքը լուրջ վտանգներ է ստեղծում բյուջեի կատարման համար: Այս մասին հայտարարել է ՌԴ-ի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը 2016 թվականի համերկրային բյուջի կատարման շուրջ հրավիրված խորհրդակցության ժամանակ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

 

 

«Նավթի գնանշումների դրամատիկ ընթացքը, որը մենք տեսնում ենք վերջին շաբաթներին, հատկապես վերջին օրերին, լուրջ վտանգներ է ստեղծում բյուջեի կատարման համար»,- ասել է վարչապետը: Նա հավելել է, թե բացառված չէ, «որ հետագայում էլ խնդիրները պահպանվեն, բացառված չէ նավթի գնանշումների հետագա անկումը»:

 

 

«Շուկայում նոր խաղորդների հայտնվելն, ինչպիսին Իրանն է, լրացուցիչ ռիսկեր է ստեղծում նավթի գների համար»,- ասել է նա: Մեդվեդևը հավելել է, որ միևնույն ժամանակ հնարավոր են նաև գնանշումների հետցատկեր դեպի վեր: Մենք պետք է պատրաստ լինենք իրադրության ցանկացած զարգացմանը»,- ասել է նա: