Իրանի նախագահ Հասան Ռոուհանին նավթի գների կտրուկ անկումը բացատրել է քաղաքական դավադրությամբ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

Իր հայտարարության մեջ նա ընդգծել Է, որ նավթի շուկայում տեղի ունեցող իրադարձություններն ուղղված են Մերձավոր արեւելքի երկրների եւ ամբողջ իսլամական աշխարհի դեմ:

 

Ինչպես նշում Է BBC-ն, Իրանի տնտեսությունը, որը կախված է նավթի արտահանումից, տուժել Է համաշխարհային շուկայում նավթի գների անկումից:

 

Թեհրանի ներկայացուցիչներն ՕՊԷՔ-ի երկրներից պահանջում են կրճատել նավթի արդյունահանման ծավալները, որպեսզի դրա գինը վերստին սկսի աճել: