Հյուսիսամերիկյան Brent նավթի արժեքը հոկտեմբերի 9-ին կայացած սակարկությունների ընթացքում վերստին իջել է բարելի դիմաց 90 դոլարից՝ այնուհետեւ ամրապնդվելով 90,4 դոլարի նշագծին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

 

Նավթի գների անկումը շարունակվում է չորրորդ ամիսն անընդմեջ՝ կապված գլոբալ պահանջարկի նվազնման եւ ԱՄՆ-ում դրա արդյունահանման աճի հետ:

 

Արժույթի միջազգային հիմնադրամը հոկտեմբերի 7-ին համաշխարհային էկոնոմիկայի աճի կանխատեսումը 2014 թվականին իջեցրել է մինչեւ 3,3 տոկոս, իսկ 2015-ին՝ մինչեւ 3,8 տոկոս:

 

Դրա հետ մեկտեղ, ԱՄՆ-ի էներգետիկայի նախարարության գնահատումների համաձայն, երկրում նավթի պաշարներն աճել են մինչեւ 361,7 մլն բարել, իսկ նավթի արդյունահանումը հասել է վերջին գրեթե քսան տարվա ընթացքում ռեկորդային նշագծի՝ օրական 8,88 մլն բարելի: