Պաշտոնական Մոսկվան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում առաջընթացի հույս ունի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Ռոսիյսկայա գազետա»-ն, այդ մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

 

Լավրովը գոհունակություն է հայտնել, որ Ալիևի հետ հանդիպմանն, ի թիվս այլ հարցերի, հնարավորություն է ստեղծվել քննարկելու նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեման: «ԼՂ խնդիրը Ձեր, Հայաստանի ու Ռուսաստանի Նախագահների, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարությամբ փորձում ենք ընդհանուր հայտարարի բերել: Հուսով եմ, որ կհասնենք առաջընթացի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ' ասել է Լավրովը:

 

ՌԴ ԱԳ նախարարն աշխատանքային այցով գտնվում է Ադրբեջանում: