«Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար, նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը մեկօրյա հացադուլից հետո այսօր' փետրվարի 8-ին, ժամը 17.00-ին, ինքնաբացարկի դիմում է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ֆոտոռեպորտաժ): ԿԸՀ-ի առաջ լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ չի սպասելու ընտրությունները երկու շաբաթով հետաձգելու վերաբերյալ Պարույր Հայրիկյանի դիմումին, քանի որ ՍԴ-ն կարող է մերժել այն, իսկ այդ դեպքում ինքը կարող է չհասցնել եւ մնալ քվեաթերթիկում: «Հայրիկյանն ուշացել է, կամ միգուցե շտապում է, ես ճիշտ ժամին եմ տալիս»,- ասաց նա:

Նրա մեկօրյա հացադուլը նպատակ ուներ կոչ անել նախագահի թեկնածուներին' հանել իրենց թեկնածությունը եւ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին քվեաթերթիկում թողնել միայնակ, սակայն ոչ ոք այդպես էլ չի միացել նրա կոչին, եւ նա առայժմ միակն է, ով ինքնաբացարկի դիմում է ներկայացրել: Արամ Հարությունյանը նշեց, որ փետրվարի 19-ից հետո ամեն ինչ սկսվելու է, եւ մենք տեսնելու ենք,թե ինչպես են «կակազում» քվեաթերթիկում մնացած թեկնածուները:

Արամ Հարությունյանը մեկօրյա հացադուլիցի հետո պատրաստվում է գնալ եւ քալագոշ ուտել: Նրա ինքնաբացարկի դիմումն ընդունել է ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը, ով ասաց, որ դիմումը կքննարկվի այսօր ժամը 18.30-ին կայանալիք ԿԸՀ նիստում: