«Ազգային համաձայնություն» կուսակցության առաջնորդ, նախագահի թկենածու Արամ Հարությունյանի քարոզարշավի առաջին օրը նորմալ է անցել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արամ Հարությունյանը:

Նա նշեց, որ այսօր իր քարոզարշավը սկսել է տնից դուրս գալուց: Հարցին, թե տնեցիներին արդեն համոզել եք ձեզ ընտրել, նա պատասխանեց, որ նրանք վաղուց համոզված են: Իսկ թե քանի մարդու է նա արդեն համոզել իր օգտին քվերակել, վերջինս ասաց. «Ես արդեն որ քայլում եմ, դա արդեն համոզել է նշանակում: Չգիտեմ' քանի հոգի է ինձ տեսել, բայց համենայն դեպս այսօր հարցազրույց եմ տվել մի շարք ռադիոընկերությունների, հեռուստաընկերությունների: համոզված եմ, որ դա բավականին մեծ ազդեցություն պիտի ունենա, արդեն զգում եմ քաղաքացիների արձագանքը»:

Նա վստահ է, որ ուղիղ եթերը օգտագործելով' իր ասելիքը տեղ կհասցնի: Նախագահի թեկնածուն կշարունակի հեռուստաեթերը, հարցազրույցները օգտագործել որպես քարոզչամիջոց: Քարոզարշավի վերջին 10 օրը նա կայցելի մարզեր: