Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարությունը վնասազերծել է հանրապետության մի խումբ քաղաքացիների, ովքեր մասնակցել են Սիրիայում և Իրաքում մարտերին' կռվելով «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման շարքերում, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

 

Երկրի 5 քաղաքացիների հանդեպ ԱԱՆ Գլխավոր քննչական վարչությունը գործ է հարուցել մի շարք հոդվածներով: Ձերբակալվածների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը:

 

Նրանցից մեկը 2015թ. օգոստոսի 25-ին արդեն դատապարտվել է 13 տարվա ազատազրկման' ծանր հանցագործություններ կատարելու մեղադրանքով:

 

Մյուսների նկատմամբ շարունակվում են քննչական գործողությունները:

 

Համաձայն Ադրբեջանի քրեական օրենսդրության' ձերբակալվածներին սպառնում է 20 տարուց մինչև ցմահ ազատազրկում: