Ադրբեջանում 2015 թվականին զինծառայությունից խուսափողների թիվը, 2014 թվականի համեմատ 2,5 անգամ աճել է:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, AzVizion.az կայքը, հենվելով Ադրբեջանի պետվիճկոմի տվյալների վրա, հայտնել է, որ այս տարի զինծառայությունից խուսափողների թիվը կազմել է 216, որոնցից 190-ը զինծառայության պարտավորությունների մասով հանցագործություն են գործել:

 

Ադրբեջանի պետվիճկոմի տվյալներով' անցյալ տարի Ադրբեջանում զինծառայությունից խուսափել են 84 հոգի