Այս տարվա հունվարից ի վեր առնվազն 450 հազար փախստականներ են ժամանել Գերմանիա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 10-ին հայտարարել Է ԳՖՀ-ի փոխկանցլեր Զիգմար Գաբրիելը:

 

«Սեպտեմբերի 8-ի տվյալներով՝ Գերմանիան տարեսկզբից ընդունել Է 450 հազար փախստականների»,-հայտարարել Է նա՝ ելույթ ունենալով Բունդեսթագում:

 

«Օգոստոսին ժամանել Էր 105 հազար փախստական, իսկ սեպտեմբերի առաջին ութ օրերին՝ 37 հազար: Հնարավոր Է՝ սեպտեմբերին նրանց թիվը շատ ավելի մեծ կլինի՝ 100 հազար»,-ընդգծել Է Գերմանիայի փոխկանցլերը:

 

Այս շաբաթ ավելի վաղ Գաբրիելը հայտարարել Էր, որ Գերմանիայի իշխանությունները պլանավորում են մի քանի տարի շարունակ տարեկան ընդունել շուրջ 500 հազար փախստականների, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: