Հայկական Զինված ուժերը լիարժեք կերպով կատարում են իրենց առջև դրված խնդիրները՝ անհրաժեշտության դեպքում արժանի հակահարված տալով հակառակորդի սադրանքներին:

 

 

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի տեղեկացմամբ՝ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

 

 

Նախարարը տեղեկացրեց նաև, որ վերջին օրերին հակառակորդի կողմից կրակոցները նվազել են, թեպետ ադրբեջանական կողմը հիմա կրակում է ավելի մեծ տրամաչափ ունեցող զենքով, մասնավորապես, կրակում է 60 մմ-անոց, 82 և 120մմ-անոց ականանետերից: 

 

 

«Այն խնդիրները, որոնք այսօր առօրյայում դրված են ՀՀ Զինված ուժերի առջև, մենք լիարժեք կատարում ենք: Չեմ կարծում, թե առօրյա նման խախտումների համար պետք է ձայն բարձրացնել, աղաղակել: Եթե այդպիսի փոքր խնդիրներին բանակն ի վիճակի չէ պատասխանել, մեծ պաշպանության իրականացման ժամանակ ինչպե՞ս ենք գործելու: Մենք մեր առջև դրված խնդիրներն այսօր իրականացնում ենք, իրականացում ենք պաշպանության, հակահարձակողական և կանխարգելիչ տարբեր խնդիրներ»: