Հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հակառակորդի ակտիվությունը վերջին ամիսների համեմատ նվազել է: Այս մասին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում ուսանողների հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

 

«Վերջին ամիսների համեմատ, քչացել են հակառակորդի կրակոցները: Դա, հավանաբար, պայմանավորված է մեր հարևանների տրամադրությունից, ինչպես նաև այն հուժկու պատասխանների հետ, որ մեր բանակի զինվորները տալիս են նրանց»,- նշեց նախարարը:

 

Նա հավաստիացրեց, որ հայկական բանակի ստորաբաժանումները թե հայ ադրբեջանական սահմանին, թե ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրենց խնդիրները գիտեն և վստահաբար կատարում են իրենց պարտականությունները: