Ներկայում սահմանագծում իրավիճակը հանգիստ է եւ հայկական զինված ուժերը վերահսկում են սահմանի ողջ երկայնքը: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գնահատմամբ, վերջին ժամանակահատվածում սահմանին եւ շփման գծում լարվածությունը, կրակոցները, դիպուկահարների ակտիվությունն ու դիվերսիոն թափանցումների փորձերը պարբերական են դարձել եւ այդ կերպ հարեւան պետությունը ցանկանում է ազդել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ընթացքին:

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ' ՊՆ կենտրոնական հավաքակայանում նախախարը շեշտեց, որ հակառակորդի ակտիվացմանը զուգահեռ տասնապատիկ ուժեղանում է նաեւ հայ զինվորի ուշադրությունն ու զգոնությունը: «ՀՀ եւ ԼՂՀ ստորաբաժանումները կարողանում են արժանի պատասխան տալ: Առաջին գծում ԶՈՒ-ի ստորաբաժանումները կանգնած հերթապահություն են կատարում:

 

Զինվորական ծառայությունը լի է անակնկալներով, դրության փոփոխությամբ եւ մեր հրամանատարների հմուտ գործողությունների արդյունքում է, որ տարբեր իրավիճակներում կարողանում են ճիշտ որոշում ընդու նել ու վնասազերծել հակառակորդին»,- ասաց նախարարը:

 

Սեյրան Օհանյանը հավելեց, որ Հայաստանում պատերազմ չեն ցանկանում, սակայն եթե կրկին մեզ պարտադրեն պատերազմ, ապա հայկական զինված ուժերն ու հայ ժողովուրդը չունեն այլ տարբերակ, քան հաղթել պատերազմում: