Ուկրաինայի կառավարությունը և նախագահ Պյոտր Պորոշենկոն որևէ միջոց չեն ձեռնարկում օլիգարխիկ կլանների դեմ պայքարի համար: Այս մասին Spiegel պարբերականին տված հարցազրույցում հայտնել է Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն:
«Օլիգարխների դեմ ոչ մի պատերազմ էլ չկա, բոլորը նրանց հետ են աշխատում: Սակայն, մինչև չոչնչացվի նրանց մոնոպոլիան, Ուկրաինայում չի կարող լինել ազատ շուկայական տնտեսություն: Բարեփոխումներն իրականացվում են դժկամությամբ, և մարդիկ դա զգում են: Ուկրաինացիների 72%-ն ասում է, որ երկիրը զարգանում է սխալ ուղղությամբ»,- մեջբերում է ՏԱՍՍ-ը ուկրաինացի քաղաքական գործչի խոսքերը:
Տիմոշենկոն ընդգծել է, որ երկրի ղեկավարությունը գտնվում է օլիգարխիկ կլանների ազդեցության տակ, որոնք ձևավորվում էին ավելի քան մեկ տասնամյակ. «Նրանց են պատկանում գրեթե բոլոր հեռուստաալիքները և Ուկրաինայի տնտեսության մեծ մասը, նրանք շարունակում են կառավարել երկիրը», - ասել է Տիմոշենկոն: