Ուկրաինայի խորհրդարանական ընդդիմադիր «Բատկիվշինա» կուսակցության առաջնորդն Արսենի Յացենյուկը հայտարարել է ընդդիմադիր կառավարություն ստեղծելու մտադրության մասին: Այս մասին հայտնում է Украинская правда-ն:

 

«Ընդդիմությունը կձևավորի իր կառավարությունը: Այս որոշմանը մենք հասել ենք երկար և բարդ քննարկումների արդյունքում, որտեղ իր մասնակցությունն ու աջակցությունն է ցուցաբերել նաև նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն»,-ասել Յացենյուկը:

 

Յացենյուկը հաստատել է, որ հրաժարվել է վարչապետի պաշտոնից, որն իրեն առաջարկել էր Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը:

 

« Դուք գիտեք, որ Վիկտոր Յանուկովիչն առաջարկել է ինձ վարչապետի պաշտոնը, բայց ես ուզում եմ ասել, որ ես երբեք չեմ գնվի հանուն պաշտոնի »,- ասել է Յացենյուկը Կիևի Անկախության մայդանում ժողովրդական վեչեի ժամանակ: