Ընդդիմությունը մտադիր չէ կատարել Գերագույն Ռադայի ընդունած համաներման մասին օրենքի պայմանները և ազատել գրաված վարչական շենքերը: Այդ մասին հայտնում է UNIAN-ը:
Ընդդիմության անհամաձայնությունը՝ կատարելու համաներման մասին օրենքի պայմանները, հայտնել է ընդդիմադիր «Սվոբոդա» կուսակցության առաջնորդ Օլեգ Տյագնիբոկը:
Համաներման մասին օրենքի նախագիծը, որը նախատեսում է բողոքի ակցիաների մասնակիցների պատասխանատվությունից ազատում, Ուկրաինայի Գերագույն ռադան ընդունել է հունվարի 29-ի ուշ երեկոյան: