Ըստ քաղաքական փորձագետների՝ Ուկրաինայի հարավ-արևելքում տեղի ունեցող իրադարձությունները կարող են մասնատել երկիրը: Այս մասին հայտնում է Континенталисть-ը՝ վկայակոչելով Russia Today-ին:
Երեկ մի շարք շրջաններ հայտարարել են, որ այլևս չեն ենթարկվում կենտրոնական իշխանությանը: Երկիրը բաժանվում է երկու մասի:
Ուկրաինայի հարավային և արևելյան մարզերի իշխանությունները հավաքվել են Խարկովում և որոշել այլևս չենթարկվել Կիևի հրամաններին: Ռադան էլ, իր հերթին, պահանջում է նրանց պատասխանատվության ենթարկել՝ որպես անջատողականների:
Աղբյուրը նշում է, որ այն, ինչ տեղի է ունենում Կիևում հիասթափեցրել և բաժանել է տեղի բնակիչներին: Արյունալի բախումներից հետո Կիևում տիրող իրավիճակը տարածվեց շրջաններում: Շատերը մտավախություն ունեն, որ արմատականների հոսքը տարածաշրջան կարող է նոր և արյունալի անկարգությունների սկիզբ դառնալ, իսկ մյուսները քննարկում են նախագահի' ընդդիմության հետ համաձայնության գալու որոշումը՝ այն համարելով կապիտուլյացիա: